Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքում են աղբահանության վիճակից

MasterNews

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին աղբն ու բերել քաղաքապետարան:

Նրանց, սակայն, չհաջողվեց քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել , քանի որ ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին դա անել:

Ոստիկանները պահանջեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները աղբը նետեն աղբամանը, սակայն վերջիններս չենթարկվեցին ոստիկանության աշխատակիցների պահանջներին, որից հետո իրավապահ մարմինները երկու անձի բերման ենթարկեցին ոստիկանության բաժին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 84 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ զենք-զինամթերքի […]
Share
Instagram
Telegram