Ապամոնտաժում Երեւանում. պատմամշակութային շենքերն առանց գովազդի

MasterNews

Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները: «Արմենպրես»ի հաղորդմամբ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված են վահանակներ, այնինչ, հաստատված գովազդային սխեմաներով, տվյալ հատվածներում գովազդի տեղադրում նախատեսված չէ:

Երևանի քաղաքապետարան հայտ են ներկայացրել Երևանի շենքերը սպասարկող համատիրությունների նախագահները , որոնք հայտին կցել են նաև բնակարանատերերի սեփականատերերի դիրքորոշումն ապամոնտաժման հետ կապված:
«Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բանակցային գործընթաց համապատասխան կազմակերպությունների հետ և արդյունքում, կազմակերպությունները, դրսևորելով բարեխիղճ մոտեցում, իրենց միջոցների հաշվին ապամոնտաժում են գովազդային վահանակները: Արդյունքում վերականգնվում է շենքերի ճարտարապետական տեսքը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:

Մնացած պատմամշակութային շենքերի հետ կապված նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանն արդեն սկսել է գույքագրման գործընթացը : Դրա ավարտից հետո նույնպես միջոցներ կձեռնարկվեն այդ շենքերում գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ: Թվով մոտ 100 գովազդային վահանակների մասին է խոսքը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում […]
Share
Instagram
Telegram