2020 թվականի հունվարից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները

MasterNews

2020 թվականի հունվարից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։ Այս մասին կառավարության հուլիսի 11-ի նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ երեկոյան կառավարությույնը դռնփակ նիստում հաստատեց միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ 2020-22 թվականների։ Եվ կարող ենք մի քանի արձանագրում անել, որ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։ Նաև մենք գիտենք, որ սեպտեմբերի մեկից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարերը», ասաց  ավարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հունիսի մեկից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են, նրանք արդեն ստանում են այդ բարձրացված աշխատավարձերը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դավթաշեն 3-րդ թաղամասում շենքերից մեկի վերելակն ընկել է

Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. […]
Share
Instagram
Telegram