Փրկարարները ճնճղուկի ձագին տեղավորել են բնի մեջ

MasterNews

Հուլիսի 10-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 48/3 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում գտնվող իր բնից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճնճղուկի ձագին տեղավորել են 2-րդ և 3-րդ հարկերի բնակարանների պատշգամբների միջնամասում գտնվող բնի մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հունաստանում փոթորկի հետեւանքով 6 զբոսաշրջիկ է զոհվել

Հունաստանի Խալիկիդիկի մարզում ուժեղ փոթորկի հետեւանքով 6 զբոսաշրջիկ է զոհվել։ Այս մասին հայտնում է korespondent.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին։ Կա շուրջ 70 տուժած։ Զոհերի թվում կան զբոսաշրջիկներ […]
Share
Instagram
Telegram