Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը

MasterNews

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ այսօր մերժել  է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած բողոքը։

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչից պահանջում էր վերացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի) մարտի 11-ի որոշումը, որով իրավաչափ էր ճանաչվել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված է որակում:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2018 թ. հոկտեմբերին, նրան որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո:

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

2020 թվականի հունվարից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները

2020 թվականի հունվարից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։ Այս մասին կառավարության հուլիսի 11-ի նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ երեկոյան կառավարությույնը դռնփակ նիստում հաստատեց […]
Share
Instagram
Telegram