Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

MasterNews

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին:

Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ ստացել են բանավոր նկատողություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կիրառում է սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական […]
Share
Instagram
Telegram