Պատմական կամրջի փլուզում Թուրքիայում. դա հայկական Համշենի շրջանն է

MasterNews

Թուրքիայի հյուսիսարևելյան Ռիզե նահանգի Ամբարլըք գյուղում 18-րդ դարում կառուցված կամարաձև կամուրջ է փլուզվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Hurriyet»-ը:

Ըստ տեղեկությունների՝ այս կամրջի վրա կարճ ժամանակ առաջ էին վերականգնողական աշխատանքներ իրականացրել: 40 մետր երկարություն, 3.20 մետր լայնություն և 10 մետր բարձրություն ունեցող կամարաձև կամուրջը այդ շրջանի կարևոր պատմամշակութային արժեքներից էր, որը օրական ընդունում էր բազմաթիվ զբոսաշրջիկների: Փլուզման պատճառները բացահայտելու գործով զբաղվում են համապատասխան մարմինները, իսկ տեղացիները ցանկանում են, որ կամրջի քարերը հավաքելով՝ նախկին տեսքին հնարավորինս մոտ նոր կամուրջ կառուցվի:

Հատկանշական է, որ Ռիզեում է գտնվում հայկական պատմական Համշենի շրջանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

Հուլիսի 11-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում գտնվող գազատար խողովակից կրակ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]
Share
Instagram
Telegram