Պայթյուն Ջրվեժ գյուղում

MasterNews

Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը: Պայթյունի հետևանքով մահացել է Վ.Շ.-ն (32 տարեկան):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պատմական կամրջի փլուզում Թուրքիայում. դա հայկական Համշենի շրջանն է

Թուրքիայի հյուսիսարևելյան Ռիզե նահանգի Ամբարլըք գյուղում 18-րդ դարում կառուցված կամարաձև կամուրջ է փլուզվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Hurriyet»-ը: Ըստ տեղեկությունների՝ այս […]
Share
Instagram
Telegram