Ոստիկանները գրպանահատություն են բացահայտել. 61-ամյա կինը խոստովանել է

MasterNews

Հունիսի 13-ին թիվ 259 երթուղու ավտոբուսի սրահում գողացել էին 39-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր ամուսնու նույնականացման քարտը, երեխաների սոցիալական քարտերը, համերգի տոմս և մոտ 10 հազար դրամ:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ անցկացրել են բացատրական աշխատանք, ինչի արդյունքում հուլիսի 10-ին Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ, 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի […]
Share
Instagram
Telegram