Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի․․․

MasterNews

Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին կտրվի տարկետման իրավունք: Կառավարությունն այդ նպատակով 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ կատարեց լրացումներ և փոփոխություններ:

Ակնկալվում է, որ այս որոշման արդյունքում ուսումը շարունակելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորություն կստանան իրապես բարձր առաջադիմություն ունեցող քաղաքացիները, ինչի արդյունքում ՀՀ զինված ուժերը կհամալրվեն մասնագիտական պատշաճ գիտելիքներ ունեցող սպաներով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ: «Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք», — ասաց նա:

Արաձագանքելով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, այդ տենդենցն էլ է լինում»:

«Քանի որ մենք հիմա 0-18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»,- ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, կիրականացվեն մաքրման աշխատանքներ

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով  բարձր է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց […]
Share
Instagram
Telegram