Հունաստանում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան

MasterNews

Նախնական տվյալներով զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում գրանցվել է ուժեղ փոթորիկ: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով բազմաթիվ տներ ջուր է լցվել և հնարավոր է տասնյակից ավելի մարդիկ արգելափակած լինեն իրենց տներում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով երկու ռուս քաղաքացի է մահացել: Նշվում է, որ վնասվել են էլեկտրասյուներ, տների տանիքներ, արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հանրային լողափերում նկատվում է հովեկների թվի աճ

Սեւանի հանրային երեք լողափերում այս շաբաթվա սկզբից նկատվել է հովեկների թվի նկատելի աճ՝ չնայած Սեւանա լճի ջրի կանաչելու հետևանքով վտանգավոր լինելու մասին կարծիքներին: «Արմենպրես»—ի թղթակիցը հուլիսի […]
Share
Instagram
Telegram