«Իսլամական պետություն»-ը Թուրքիային սպառնացող տեսահոլովակ է հրապարակել

MasterNews

«Իսլամական պետություն»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները թուրքերեն սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Gazeteduvar»-ը:

Տեսանյութում ԻՊ-ի հինգ անդամներ են, որոնցից մեկը՝ Աբու Քաթադա ալ Թուրքին, թուրքերեն է խոսում: Անդամները նաև իրենց նվիրվածությունն են հայտնում ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադիին:

«Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումը հռչակվել է 2014թ. հունիսի 29-ին Սիրիայի հյուսիսարևելյան և Իրաքի հյուսիսարևմտյան շրջաններում: Կարճ ժամանակամիջոցում այն իր վերահսկողության տակ է վերցրել մեծ տարածքներ: ԻՊ-ի նպատակների հիմքում ընկած է պանիսլամիզմի գաղափարախոսությունը: Նրանց հիմնական նպատակն է վերականգնել խալիֆայության ինստիտուտը (այն վերացրել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը) և միավորել աշխարհի բոլոր մուսուլմաններին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ը հուլիսի 14-ին կսկսի անօրինական միգրանտների ձերբականումները՝ նրանց արտաքսման համար

ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով: Հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է The New York Times (NYT) թերթը՝ […]
Share
Instagram
Telegram