Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին

MasterNews

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի․․․

Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին կտրվի տարկետման իրավունք: Կառավարությունն այդ նպատակով 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում […]
Share
Instagram
Telegram