Դավիթաշենում վերելակի արագ իջնելու պատճառը հոսանքի տատանումն է եղել

MasterNews

Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակի 3-րդ հարկից արագ իջնելու պատճառն ամենայն հավանականությամբ եղել է հոսանքի տատանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ վերելակը չի ընկել, այլ մի փոքր արագ է իջել:

«Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցտեղեկացրել էինոր հուլիսի 11-ինժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվելորԵրևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել էներսում քաղաքացի կատուժածներ չկան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արտակարգ դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ […]
Share
Instagram
Telegram