Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

MasterNews

Հուլիսի 11-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում գտնվող գազատար խողովակից կրակ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում գտնվող գազակարգավորիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել` 13:12-ին:

Այրվել է արտահոսած գազը: Տուժածներ չկան:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
Share
Instagram
Telegram