Արտակարգ դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

MasterNews

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը հավանություն տվեց ՉԺՀ-ի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու համաձայնագրի վավերացմանը

Կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի […]
Share
Instagram
Telegram