ԱՄՆ-ը հուլիսի 14-ին կսկսի անօրինական միգրանտների ձերբականումները՝ նրանց արտաքսման համար

MasterNews

ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով: Հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ներքին անվտանգության նախարարության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները պլանավորում են սկզբնական փուլում ձերբակալել առնվազն 2 հազար մարդու: Շրջայցերը կկատարվեն հիմնականում երկրի 10 խոշորագույն քաղաքներում: Ըստ որում թերթի աղբյուրները կասկածում են նման քայլերի արդյունավետությեան հարցում: Նրանց խոսքով՝ պատրաստվող զանգվածային ձերբակալումների մասին տեղեկատվությունն արդեն տարածվել Է անօրինական միգրանտների շրջանում, որոնք «իրազեկված են, որ դաշային ծառայության աշխատակիցները չեն կարող մտնել տուն առանց կենվորների թույլտվության, նույնիսկ եթե նրանք անօրինականորեն են գտնվում երկրի տարածքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախկին դատախազ Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ

Վարչապետի որոշմամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ: Հայտնում են վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր […]
Share
Instagram
Telegram