11 դատավոր կմասնակցի ԲԴԽ անդամի թափուր տեղերի ընտրությանը

MasterNews

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորին:

Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է 11 դատավորի անուն։

Նրանց թվում են հայտնի դատավորներ՝ Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, Դավիթ Բալայանը և ուրիշներ։

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա հուլիսի 11-ին։

 

http://yerkirmedi.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Անցկացվում է հակակոռուպցիոն պայքարի թեմատիկայով պաստառների և տեսանյութերի միջազգային երիտասարդական մրցույթ

ՀՀ գլխավոր դատախազությունը 14-ից մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդներին, այդ թվում՝ առանձին հեղինակներին, ստեղծագործական խմբերին, ուսումնական հաստատություններին սիրով հրավիրում է մասնակցելու «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով […]
Share
Instagram
Telegram