Մուշի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

MasterNews

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, հուլիսի 8-ին, ժամը 21.30-ին, Անի թաղամասից բերման են ենթարկել Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու՝ «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ շագանակագույն, կիսաչոր, մանրացված զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ նա հայտնել է, որ այն կանեփի թփերից, թութունից և ացետոնից պատրաստված խիմկա տեսակի թմրամիջոց է, իսկ կանեփը քաղել է նույն օրը՝ Արևիկ գյուղի ճանապարհից և տեղում էլ պատրաստել է թմրամիջոցը՝ հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին

Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին, իրադրությունը դիտազննության կենթարկվի: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: […]
Share
Instagram
Telegram