ՃՏՊ Ոսկեվազ գյուղում. կա տուժած

MasterNews

Հուլիսի 9-ին, ժամը 23:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի Արարատյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է.Գ., ծնված 1987 թ.) բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ս.Դ.), այնուհետև՝ հաստաբուն ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

Համաշխարհային Ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ մեդալն է նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Նեապոլ քաղաքում ընթացող խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ […]
Share
Instagram
Telegram