Հովիկ Աբրահամյանի առանձնատան վրա կախված է «Վաճառվում է» ցուցանակը

MasterNews

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց բավական ոչ շահեկան վիճակում։ Միանգամից հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնցով անցնում է հենց Աբրահամյանը։ Հարուցված և չհարուցված գործերը ենթադրում են նաև հսկայական գումարների վերադարձ։

Մամուլը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Աբրահամյանը սկսել է բիզնեսի մի մասը վաճառել։ Նախ գրվեց «Արտֆուդ»-ի իրենց մասնաբաժնի վաճառքի մասին, ապա Արտաշատ քաղաքում ունեցած այլ գործարանների, գազալցակայանների ու շենք-շինությունների վաճառքի մասին։
Օրերս էլ մենք նկատեցինք, որ Հովիկ Աբրահամյանի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա է փակցված «Վաճառվում է» ցուցանակը։ Ի դեպ, այս առանձնատունը Մոնումենտում գտնվող ԱԺ-ի նմանությամբ կառուցված առանձնատան փոքր տարբերակն է»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝  Ակնա բնակավայրից […]
Share
Instagram
Telegram