ՀԷՑ-ում սպասվում է տեխնիկական աուդիտ. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել

MasterNews

Հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը:

Աուդիտի նպատակն է լինելու ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման ժամանակ ստանալ անկախ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական կազմակերպության օբյեկտիվ և հիմնավոր գնահատականները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի և դրանց շրջանակում կատարված գնումների վերաբերյալ:

Տեխնիկական աուդիտի շրջանակում պետք է իրականացվեն ներդրումային հաշվետվություններում ներկայացված շինմոնտաժային աշխատանքների, ներդրումների իրականացման համար օգտագործված նյութերի և սարքավորումների արժեքների և որակի, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող գնումների գործընթացների ուսումնասիրություններ», — ասված է հաղորդագրությունում:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:   Հանրապետության տարածքում` Հուլիսի […]
Share
Instagram
Telegram