Ավանի Նարեկացի թաղամասում այսօր շենքից ընկած աղջիկը մահացել է

MasterNews

Երեւանի Ավանի Նարեկացի թաղամասում այսօր՝ հուլիսի 10-ին, շենքից ընկած աղջիկը մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բերման են ենթարկվել մեծ թվով «օրենքով գողեր»

Հուլիսի 9-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել մեծ թվով «օրենքով գողեր»։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բերման ենթարկված «օրենքով գողերի» թիվն անցում է 10-ից ավելին […]
Share
Instagram
Telegram