Instagram-ը կիրառման մեջ Է դրել Համացանցում օգտատերերին հալածանքից պաշտպանող գործառույթներ

MasterNews

 Instagram սոցիալական ցանցը, որը պատկանում Է Facebook ընկերությանը, կիրառության մեջ Է դրել նորամուծություններ, որոնք նպատակաուղղված են Համացանցում ատելության եւ հալածանքի դրսեւորումների դեմ պայքարին: Այդ մասին ասված Է ընկերության՝ հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տարածված տվյալների համաձայն՝ նորամուծություններից մեկը կդառնա այն մեխանիզմը, որը թույլ Է տալիս արհեստական ինտելեկտի միջոցով որոշել, թե ինչ բառապաշար Է օգտագործում այս կամ այն օգտատերն իր հրապարակումներում եւ մեկնաբանություններում: Այն դեպքում, եթե ստորագրումը գնահատվի վիրավորական, հեղինակին կառաջարկվի փոխել այն ավելի պակաս սուր բառերով եւ դարձվածքներով:
Սոցցանցում եւս մեկ նորամուծություն կլինի Restrict («Սահմանափակել») գործառույթը, որն օգտատերերին թույլ կտա օտար վիրավորական մեկնաբանությունները թաքցնել իրենց հապարակումներով: Ըստ որում վիրավորողները կկարողանան շարունակել գրել դրանք, բայց դրանք տեսնել կարող են սոսկ հենց իրենք: Մշակողների կարծիքով՝ դա Համացանցում հալածանքի զոհերին թույլ կտա խուսափել ընդհարումներից իրական կյանքում, ինչպես դա կարող Է տեղի ունենալ, եթե նրանք պարզապես հեռացնում են իրենց հասցեին վիրավորական մեկնաբանությունները: Նորամուծություններն, ընեկության տվյալներով, ուժի մեջ կմտնեն արդեն մոտ ժամանակներս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դրամական փոխանցումների արգելք. Ռուսաստանի հերթական հարվածը Վրաստանին

Ռուսաստանի Պետդումայում կքննարկեն Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման արգելք սահմանելու հարցը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի իշխող կուսակցության խմբակցության նախագահ Սերգեյ Նևորովը: […]
Share
Instagram
Telegram