Սպիտակցի Հայկոն չի խուսափում հարկերից. նույնպես հաշվառվել է որպես հարկատու

MasterNews

Երգիչ Սպիտակցի Հայկոն հարկերը վճարում է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա մենեջերը: Այսօր՝ հուլիսի 9-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ հունիս ամսից հարկեր վճարելու համար երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ են սկսվել: Մասնավորապես ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը եւ յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների:

Սպիտակցի Հայկոյի մենեջերը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ծանուցումներ չեն ստացել, քանի որ հարկերը վճարում են: Հարցին, թե որքան ժամանակ է, պատասխանեց՝ մի քանի ամիս է:

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարել-չվճարելու թեմայի մասին խոսակցություններն ակտիվացել են վերջին մի քանի ամիսներին: Այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրել էին երգիչներ Արամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը եւ Մհեր Արմենիան:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 9-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է […]
Share
Instagram
Telegram