Պուտինը հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

MasterNews

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  նախագահը այդ քայլին է գնում նաև Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանման համար:

«Մեկը դուրս եկավ, ինչ-որ բան ասաց, իրենից ինչ-որ բան երկևակայեց ու նրան ոչ ոք չգիտեր, բայց հիմա բոլորը խոսում են, այդ իմաստով նա հասել է իր նպատակին: Երկու ամսով նրան հեռացրել են, կգնա հանգստի, կվերադառնա ու կշարունակի աշխատանքը: Վրաստանում, սակայն, կան անձինք, ովքեր բողոքում են այդ ամենի դեմ»,- նշել է Պուտինը՝ անդրադառնալով իր հասցեին օրեր առաջ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի հնչեցրած հայհոյանքներին:

Ռուսաստանի ղեկավարը գտնում է, որ մեծ պատիվ կլինի վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելը՝ անդրադառնալով ռուս պատգամավորների մտահղացմանը:

Հունիսի 7-ի երեկոյան  «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին; «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը «Հայոց […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram