Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է կամավոր հանձնվել

MasterNews

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է։ Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ վարչություն եկած 43-ամյա տղամարդը մի աբողջ զինանոց էր բերել՝ ոստիկաններին կամավոր հանձնելու։
Գործարանային համարներով «Կալաշնիկովի» չորս ինքնաձիգը, գործարանային համարներով «ՏՕԶ» և «Կարաբին» տեսակի հրացանները, ինքնաձիգի 25 փամփշտատուփերը, 5․45 մմ տրամաչափի 700-ից ավելի փամփուշտները փաթեթավորվել ու կնիքվել են՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկվելու համար։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայտնի է, թե որ դատավորը կքննի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործը

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Հրաչիկ Սարգսյանին: Տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործը կքննվի Արմավիրի մարզի […]
Share
Instagram
Telegram