Ոստիկանները բացահայտել են կոնյակների գողությունը

MasterNews

Հուլիսի 6-ին հաղորդվել էր տեխնիկական միջոցներով մուտքի դուռը բացելով՝ Կիևյան փողոցի մի բնակարանի նկուղից 1980 թվականի արտադրության «Նաիրի» և այլ անվանական արտադրության հայկական 60 շիշ կոնյակ գողանալու մասին:
Հուլիսի 8-ին, ժամը 11-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Արաբկիրի քրեական հետախույզները բերման են ենթարկել Լոռու մարզի Ակոռի և Կաճաճկուտ գյուղերի բնակիչներ, 29-ամյա և 34-ամյա երկու տղամարդու: Նրանք ներկայացվել են քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

60-ամյա «գրքի գողը»

Հուլիսի 8-ին, երեկոյան ութին, Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Առաքելյան փողոցի իր տնից բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 7-ին մետաղյա […]
Share
Instagram
Telegram