Շտապօգնության ծառայության կանչերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են

MasterNews

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Երևանի Շտապօգնության ծառայությունը կատարել է 130 հազար 545 կանչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Այս թիվը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 հազար 761 կանչով։
Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ շտապօգնության հիմնական կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների հետ պայմանավորված կանչերն են, սուր-շնչառական հիվանդությունների և վնասվածքների հետ կապված։

Նրա խոսքով՝ կանչերի հետ կապված հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատ, 2 հազար 692 կանչով ավելին է։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ծառուկյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու վերաբերյալ Ուրիխանյանի հայտարարությանը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և խմբակցության պատգմավոր Տիգրան Ուրիխանյանի միջև թիմի ներսում ոչ մի խնդիր չկա: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ […]
Share
Instagram
Telegram