ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

MasterNews

Հուլիսի 8-ին, ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ի մոտակայքում ՊՆ թիվ N զորամասի «Ուրալ» մակնիշի  ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել և մոտեցրել ավտոքարշակին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կայացավ Մասիսի քաղաքապետի գործով առաջին դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կայացավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, լրագրողների հետ զրույցում Դավիթ […]
Share
Instagram
Telegram