Հնարավոր չէ անձին զրկել գույքից առանց դատարանի որոշման

MasterNews

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին նախագիծը չի առաջարկում բռնագանձել ուրիշի սեփականությունը առանց դատարանի որոշման:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը : Նա հայտնեց, որ նախագծի մշակման աշխատանքներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ակտիվ դերակատարում  ունի Պետական եկամուտների կոմիտեն:

«Իրավական հարցերով իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը շատ ակտիվ ներգրավված էր այդ հարցում: Շատ ուրախ եմ, որ այժմ նա, լինելով արդարադատության նախարար, այդ հարցն ավելի համակարգված կտանի առաջ: Մենք՝ որպես պետական եկամուտների կոմիտե, մի փոքր ետ ենք քաշվել այդ գործընթացից, որովհետև գտնում ենք, որ նախագծի մշակման գործընթացը շատ հուսալի ձեռքերում է»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը պարզաբանեց այն հարցը, որը  որոշ շրջանակների մոտ առաջացրել էր տարընթերցումներ:

«Երբ ասում են առանց դատական ակտի բռնագանձում է իրականացվելու, հնարավոր չէ որևէ անձի սեփականությունից զրկել առանց դատարանի որոշման: Ամեն ինչի  հիմքում դա է ընկած:  Այս սկզբունքը պահպանվելու է»,- ընդգծեց Անանյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԲԴԽ-ն ընդունել է ԵԽ և ԵՄ փորձագետների պատվիրակությանը

Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալեց դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, […]
Share
Instagram
Telegram