Հայտնի է, թե որ դատավորը կքննի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործը

MasterNews

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Հրաչիկ Սարգսյանին:

Տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի եւ Արկադի Հրաչիկի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Ըստ մեղադրանքի՝ նրա ցուցումով առեւանգված անձանց տարել են նրա մոտ եւ բռնություն գործադրել: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունն ամբողջությամբ՝ այս հղումով:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Հուլիսի 9-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի էլեկտրական ցանցի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram