Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

MasterNews

Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հետ շրջել է հուշահամալիրի տարածքում:

Մարությանը Բելոցերկովսկուն ներկայացրել է 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի, ինչպես նաև  Ծիծեռնակաբերդի պատմությունները:

Իսրայելը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Կնեսետում այդ հարցով եղել են քննարկումներ:

Երևանում տեղի կունենա ընդունելություն՝ Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հուլիսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է […]
Share
Instagram
Telegram