Կայացավ Մասիսի քաղաքապետի գործով առաջին դատական նիստը

MasterNews

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կայացավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, լրագրողների հետ զրույցում Դավիթ Համբարձումյանը ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ժամանակը թող գա, թող դատաքննությունն ավարտվի, բոլորդ կիմանաք, թե ինչ է եղել։ Այդ ժամանակ, խոստացել եմ բոլոր լրատվամիջոցներին, որ մամուլի ասուլիսով եմ հանդես գալու»,- ասաց Համբարձումյանը։

Հարցին՝ թե դժվար չէ՞, արդյոք, այդ կարգավիճակում կառավարել Մասիս քաղաքը, նա պատասխանեց, որ ընդհակառակը շատ լավ կառավարում է։

«Կարող եք Մասիսի բնակներին հարցնել, իրենք կփաստեն դրա մասին։ Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Համբարձումյանը։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակայնության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով, հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Հարություն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով, հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Արմեն Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ, ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Կարեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Արմեն Մամուլյանի, Արմենակ Հակոբյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ, ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Արմենակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմեն Մամուլյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ, ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Արմեն Մամուլյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ, ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Մարատ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով հասարակական կարգը,խմբի կազմում, ինքնությունները չպարզված անձանց հետ Նորագավիթ թաղամասի վերջնամասում գտնվող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ խուլիգանական մղումներով ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Սարգիս Սարգսյանի կողմից վարվող «Մազդա» մակնիշի ավտոմեքենային՝ Ս. Սարգսյանինպատճառելով 150 000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 8-ից 9-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական […]
Share
Instagram
Telegram