Ծառուկյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու վերաբերյալ Ուրիխանյանի հայտարարությանը

MasterNews

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և խմբակցության պատգմավոր Տիգրան Ուրիխանյանի միջև թիմի ներսում ոչ մի խնդիր չկա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է պատճառը, որ պատգամավորը հրաժարականի մասին է խոսել։ Արդյո՞ք թիմի ներսում խնդիրներ կան:

«Ոչ մի խնդիր չկա: Ինքը դրա բացատրությունը տվել է, կգա անձամբ, իրենից կլսեք: Խմբակցությունում ոչ մի խնդիր չկա»,-ասաց Ծառուկյանը:

Ուրիխանյանը հունիսի 14-ին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ եկել է աշխատանքայինլիազորությունները դադարեցնելու պահը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ: Ավելի ուշ հունիսի 26-ին անդրադառնալով իր հայտարարության վերաբերյալ խոսակցություններին՝ գրառում էր կատարել. «Խնդրում եմ ենթադրություններ չանելառավել ևսչտրվել այլոց երևակայության ազդեցությանը։ Ասելիքս մեկն էր ու չափազանց պարզ՝ հայտնել էիաշխատանքային լիազորություններս դադարեցնելու մասին՝ միևնույն ժամանակ նշելովոր ամենինչ առջևում էիսկ վաղվա օրը լի է հաղթանակներով։ Որոշումս կապված է ոչ քաղաքականհարցերի հետիսկ երբ կրկին անցնեմ աշխատանքային լիազորություններիս իրականացմանըինչպես միշտ գործելու եմ հանուն քաղաքացիների շահի ու ծառայելու եմ ՀայաստանիՀանրապետությանը»:

ԱԺ փոխխոսնակ, խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ավելի վաղ նշել էր, որ Ուրիխանյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմում չի տեսել:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել

Այս տարվա 6 ամսում տպվել է 196 միլիոն 183 հազար հսկիչ դրամարկղային կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ դրամի հարկվող շրջանառություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, այս […]
Share
Instagram
Telegram