Իսրայելացի զինվորականները ձերբակալել են 12 պաղեստինցիների ահաբեկչության կասկածանքով

MasterNews

Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի լույս 9-ի գիշերը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալել են 12 պաղեստինցիների, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է The Jerusalem Post թերթը:

Թերթի տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները եղել են հետախուզման մեջ ահաբեկչության եւ բռնության գործադրմամբ անկարգությունների մասնակցության կասկածանքով: Թերթի տեղեկատվությամբ՝ իսրայելացի ուժայինները նաեւ առգրավել են զենք եւ ռազմամթերք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու […]
Share
Instagram
Telegram