Ինքնասպանության փորձը կանխվել է

MasterNews

Հուլիսի 9-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է կամավոր հանձնվել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է։ Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց։ Ոստիկանության Արարատի […]
Share
Instagram
Telegram