Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

MasterNews

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հնարավոր չէ անձին զրկել գույքից առանց դատարանի որոշման

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին նախագիծը չի առաջարկում բռնագանձել ուրիշի սեփականությունը առանց դատարանի որոշման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը : Նա […]
Share
Instagram
Telegram