Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիսից. Դավիթ Անանյան

MasterNews

Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիս ամսից: Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները կամ իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- ասաց Անանյանը:

Հարցին, թե որոնք են այդ կոշտ միջոցները, Անանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գնում եւ նրան, ըստ էության, առերեւույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրը իրականացնելու արդյունքում դուք որեւէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից ավելի կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Որովհետեւ, կարծում եմ, որ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող գործողությունն է: Այսօրվա շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ: Եւ կապ չունի, թե կոնկրետ արվեստի, որ բնագավառում են իրենք գործունեություն իրականացնում: Կարծում եմ մշակույթի եւ ներքին համոզմունքի ձեւավորման խնդիր կա»:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ը մտադիր Է 2,2 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել Տայվանին

Միացյալ Նահանգները որոշում Է ընդունել Տավայնին վաճառել ավելի քան 2,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 108 M1A2 Abrams տանկ եւ 250 FIM-92 Stinger շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, […]
Share
Instagram
Telegram