Դրամական փոխանցումների արգելք. Ռուսաստանի հերթական հարվածը Վրաստանին

MasterNews

Ռուսաստանի Պետդումայում կքննարկեն Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման արգելք սահմանելու հարցը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի իշխող կուսակցության խմբակցության նախագահ Սերգեյ Նևորովը:

«Վրաստանում ռուսաֆոբիայի նշաններ կան, ինչը վտանգ է առաջացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Այսօր Դումայի խորհրդի նիստին կդնենք Վրաստանից հանքային ջրերի, գինու ներմուծման և դեպի Վրաստան դրամական փոխանցումների արգելք սահմանելու մասին հարցը»,- հայտարարել է Նևորովը:

Չհաշված վերջին շրջանում առանց այդ էլ սրված ռուս-վրացական հարաբերությունները, պատգամավորների այս առաջարկը հավանաբար կապված է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավարի՝ ուղիղ եթերում Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքների հետ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աննա Հակոբյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության […]
Share
Instagram
Telegram