Այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել

MasterNews

Այս տարվա 6 ամսում տպվել է 196 միլիոն 183 հազար հսկիչ դրամարկղային կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ դրամի հարկվող շրջանառություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով 2018-2019 թթ. դինամիկան ՀԴՄ կտրոնների վերաբերյալ։

«2018 թվականի 6 ամսում տպվել է 139 միլիոն 774 հազար հատ կտրոն, որն ապահովել է 665 միլիարդ դրամի շրջանառություն, իսկ 2019 թվականի 6 ամսում տպվել է 196 միլիոն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ շրջանառություն։ Այսինքն՝ այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի կտրոն է տպվել։ Ունենք 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառությունը կազմում է ավելի քան 21 տոկոս աճ, որով ապահովվել է 145 միլիարդ 950 միլիոն հարկվող շրջանառություն»,- ասաց Անանյանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիսից. Դավիթ Անանյան

Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիս ամսից: Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր […]
Share
Instagram
Telegram