ԱՄՆ-ը մտադիր Է 2,2 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել Տայվանին

MasterNews

Միացյալ Նահանգները որոշում Է ընդունել Տավայնին վաճառել ավելի քան 2,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 108 M1A2 Abrams տանկ եւ 250 FIM-92 Stinger շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ կից սարքավորումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ին այդ մասին հայտնել Է Պենտագոնի գերատեսչություններից մեկը, որը պատասխանատու Է արտասահմանին ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարումների համար:

Տանկերի ընդհանուր արժեքը կազմել Է 2 միլիարդ դոլար, զենիթա-հրթիռային համալիրներինը՝ 223,5 միլիոն դոլար: Սպառազինությունների այդ խմբաքանակի ձեռքբերման համապատասխան հայտը Տայվանի իշխանություններն ԱՄՆ են ուղարկել հունիսին, գրել Է South China Morning Post թերթը: Թայբեյը, հրատարակության տվյալներով՝ նաեւ խնդրել Է 1240 BGM-71 TOW եւ 409 FGM-148 Javelin հակատանկային հրթիռային համալիրներ: Ավելի վաղ Տայվանն ԱՄՆ-ի իշխանություններին Է ուղարկել նորացված V տարբերակով 66 F-16 կործանիչների ձեռքբերման հայտ՝ իր ռազմաօդային ուժերի հնացած ավիահավաքակազմի արդիականացման անհրաժեշտության պատճառով: ՉԺՀ-ն, հիշեցնում Է հրատարակությունը, կղզին համարում Է Չինաստանի տարածքի անկապտելի մասը, ուստի Պեկինը վճռականորեն հանդես Է գալիս Տայվանին ամերիկյան սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ցանկացած մատակարարումների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հարցվածները դրական են գնահատել կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ջանքերը

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին է, որ  Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցման […]
Share
Instagram
Telegram