Georgian Airways-ը կրկնակի ավելացրել Է Երեւան չվերթների քանակը Ռուսաստանի արգելքից հետո

MasterNews

Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8 Թբիլիսի – Երեւան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել Է մինչեւ 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին հաղորդել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունում:

«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում Է յոթ հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընեկերությունն ուղեւորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլսից Երեւան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում Է կատարել ուղղակի չվերթներ առողջարանային Բաթում քաղաքից (Աջարական Ինքնավար Հանրապետություն) Երեւան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 ինքնաթիռները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արսեն Դավթյանը 15մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Սահմանված չափով գումարը վճարելուց հետո և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո […]
Share
Instagram
Telegram