911-ն ամփոփում է անցած շաբաթը

MasterNews

ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 770 դեպք, որից 538-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 50 դեպք, որոնցից 21-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թրամփի վարկանիշը ռեկորդային նշագծի Է հասել տնտեսությունում ԱՄՆ-ի հաջողությունների պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել Է պաշտոնակալության պահից ի վեր առավելագույն ցուցանիշին նրա վարչակազմի հաջող տնտեսական քաղաքականության շնորհիվ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են […]
Share
Instagram
Telegram