12 տարի անց Բրազիլիան հռչակվեց Կոպա Ամերիկայի հաղթող

MasterNews

Բրազիլիայում ավարտվեց Կոպա Ամերիկայի խաղարկությունը: Եզրափակիչ հանդիպումը կայացավ լեգենդար «Մարականա» մարզադաշտում, որտեղ մրցաշարի հաղթողի կոչումը միմյանց միջև պարզեցին Բրազիլիայի և Պերուի հավաքականները:

Անչափ թեժ և դիտարժան խաղում հաշիվը բացվեց 15-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Էվերտոնը, որն աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսի փոխանցումից հետո:

Առաջին խաղակեսի վերջում Պաոլո Գերերոն հավասարեցրեց հաշիվը: Նա հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

«Պենտակամպեոնները» շատ արագ ևս մեի գոլ խփեցին ու կրկին առաջ անցան հաշվի մեջ: Այս անգամ արդեն գոլի հեղինակ դարձավ Ժեզուսը:

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողն այս հանդիպման իսկական դերակատարներից էր: 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ Ժեզուսը հեռացվեց դաշտից:

\

Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ անչափ լարված պայքարում: 89-րդ րոպեին հանդիպման հերոսներից մեկը՝ Էվերտոնը 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար: Գնդակին մոտեցավ Ռիշարլիսոնը ու խփեց 3-րդ գոլը:

Բրազիլիան հաղթում է 3-1 հաշվով ու պատմության մեջ 9-րդ անգամ դառնում է Կոպա Ամերիկայի հաղթող: Սա 12 տարի անց աշխարհի հնգակի չեմպիոնների առաջին հաղթանակն էր Կոպա Ամերիկայում:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանն ու Վրաստանը այսօրվանից դադարեցնում են ավիահաղորդակցությունը

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines […]
Share
Instagram
Telegram