11-ամյա աղջիկը մեքենայի սրահից գողություն է կատարել

MasterNews

Հուլիսի 6-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում  կայանել է մեքենան, մտել խանութ, այնուհետև դուրս է եկել և տեսել, որ մեքենայից գողացել են պայուսակներ, որոնց մեջ եղել է ոսկյա զարդեր և գումար:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վարկած առաջ քաշվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հրազդանցի 11-ամյա մի աղջիկ:
Նա հրավիրվել է բաժին, մանկավարժի ներկայությամբ տվել է բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը և բաց թողնվել:
Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարը կայցելեն Վաշինգտոն

Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միզոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելեն Վաշինգտոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Առաջիկա շաբաթներին երկու […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram