Վրաստանի դժբախտությունը. Պետդումայում կոչ են արել սառեցնել հարաբերությունները Վրաստանի հետ

MasterNews

ՌԴ Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ վրացական Ռուստավի-2 ալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ՌԴ նախագահի դեմ ուղղված հայհոյանքներից հետո անհրաժեշտ է սառեցնել ռուս-վրացական հարաբերությունները:

Նա նշել է, որ, ցավոք, մի հաղորդավարի պատճառով տուժելու է Վրաստան պետությունը: Ըստ նրա, ամեն մի նմանատիպ արարքին պետք է պատասխանել պատժամիջոցներով: Նրա խոսքով, ռուս-վրացական հարաբերությունները պետք է սառեցնել, քանի որ սառնությունը սթափեցնում է:

Վրացական «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել հայհոյախառն արտահայտություններով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է կատարվածը երկու բառով: «Վրաստանի դժբախտությունը»,- ասել է նա:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քաղաքացիների ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 8-ին, ժամը 14:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram