Սպառնալիքներ են հնչել. Վրաստանում ԼԳԲՏ համայնքի «Արժանապատվության երթը» կրկին հետաձգվեց

MasterNews

Tbilisi Pride միջոցառման շրջանակներում ԼԳԲՏ համայնքի «արժանապատվության երթը», որը նախատեսված էր անցկացնել այսօր, կրկին հետաձգվեց:

Հիշեցնեն՝ միջոցառումները պետք է անցկացվեին հունիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հետաձգվել էին խորհրդարանի մոտ ընթացող ցույցերի ֆոնին, հայտնում է aliq.ge-ն:

Tbilisi Pride-ի կազմակերպիչներն անվտանգությունից ելնելով չեն հայտարարել, թե կոնկրետ, երբ տեղի կունենա երթն ու մյուս միջոցառումները:

«Արժանապատվության երթը» նախատեսվում էր անցկացնել ժամը այսօր՝ ժամը 09:00-ին՝ ՆԳՆ-ի շենքի առջև:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Վրաստանի ՆԳՆ-ի մոտ այսօր առավոտից հավաքվել են մի քանի տասնյակ արմատական տրամադրված քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ թույլ չեն տա այդ «անբարոյական» միջոցառման անցկացումը:

Ավելի վաղ Վրաստանի պատիրարք Իլիա երկրորդը հայտարարել էր, որ «անթույլատրելի է սոդոմական մեղքի պրոպագանդան»՝ միեւնույն ժամանակ կոչ անելով բռնություն չկիրառել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ռուսթավի 2»-ի լրագրողը ուղիղ եթերում հայհոյել է Պուտինին

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին սկսել է խոսել ռուսերենով, բացման […]
Share
Instagram
Telegram