Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել դատարան

MasterNews

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գումարի չափ չեն նշել, թողել են դատարանի հայեցողությանը:

Ենթադրվում է, որ միջնորդությունը կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին եւ մակագարվել է Քոչարյանի եւ մյուսների գործը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալալեը) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Դիլիջան քաղաքում. կա զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստավել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների […]
Share
Instagram
Telegram