Մահացել է Սարգիս Հովիվյանը

MasterNews

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին՝ փախչելով Թուրքիայից։ 17-ը չբոլորած՝ խաղացել է տեղի ակումբում։ 1955 թվականին տեղափոխվել է Երևան։

1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թվականին խաղացել է Քութաիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թթ.` Երևանի «Սպարտակ», 1963 թ. «Արարատ», 1967 թ. Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, 1970-1972 թթ. եղել է ԽՍՀՄ առաջնության Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1978-1979 թթ. աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թթ.՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թթ. ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի ,,Օլիմպիա,, և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ,1988-89 թթ. ՀԽՍՀ սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չեխիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Չեխիան լիովին ավարտել է Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համապարփակ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի վավերացման […]
Share
Instagram
Telegram